Իրադարձություններ Հայաստանում
Գիտաբժշկական գրադարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) նախաձեռնությամբ, փետրվարի 19-ին Գիտաբժշկական գրադարանում կայացավ Գիրք նվիրելու օրվան նվիրված հանդիպում, որին ներկա էին ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարարներ, ինչպես նաև ԱԱԻ ամբիոնի վարիչներ: Հանդիպման շրջանակում մասնակիցները խոսել են ԱԱԻ առաջիկա զարգացման հեռանկարների մասին։
ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորել է սերունդների միջև փորձի փոխանակման դերը։
«Կարծում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Առողջապահության ազգային ինստիտուտը՝ որպես գիտա-ուսումնական ինստիտուտ, քայլառքայլ զարգանա՝ ո՛չ միայն Հայաստանի, այլ նաև փորձենք այն զարգացնել տարածաշրջանի մակարդակով, և մենք պետք է հնարավորին ամրապնդենք կապերը այլ հաստատությունների ու ուսումնա-գիտական կենտրոնների հետ»։
Տիկին Ավանեսյանը հիշեցրել է, որ ԱԱԻ-ն հիմնադրվել է 1963 թվականին, և այն տարբեր անվանումներ է ունեցել, ուստիև, տարբեր զարգացման փուլեր է անցել։
«Այստեղ որոշակի ժամանակահատվածում և՛ վերելքներ, և՛ անկումներ գրանցվել են, և ես ուրախությամբ եմ արձանագրում, որ վերջին երկու տարիներին, կարելի է ասել, որ ավելի շատ վերելքներ ենք ունեցել՝ամբիոնների թվաքանակի մեծացման, ինչպես նաև այս գեղեցիկ կենտրոնի ստեղծման առումով։ Հույս ունեմ, որ տեղի ունեցած փոփոխությունները խթան են՝ նոր նախաձեռնություններ իրականացնելու, քննարկումներ անցկացնելու, որոշակի շփումներ ապահովելու համար»։
ՀՀ ԱՆ նախարարը շեշտել է, որ 2020 թվականը եղել է շատ ծանր տարի։
«Ինչևէ թևակոխել ենք նոր տարի, ու պետք է փորձենք ինքներս մեզ հավաքել ու առաջ նայել։ Իհարկե, 2020-ին ինստիտուտը երկու կորուստ ունեցավ։ Մահացան ԱԱԻ-ի ամբիոնի վարիչներ Վլադիմիր Դավիդյանցը և Ալբերտ Ղազարյանը, որի համար ցավում ենք։ Դա ո՛չ միայն ինստիտուտի, այլ մեր բոլորի կորուստն է։
Վստահ եմ, որ նրանց թողած ժառանգությունը պետք է պահպանեն աշակերտները, և նրանց թողած սկզբունքներն ու արժեքները, գիտական ժառանգությունը պետք է ապրի ու զարգանա»։
Օրվա առիթով՝ նախարար Անահիտ Ավանեսյանը գիտաբժշական գրադարանին նվիրել է մեկդարյա պատմություն ունեցող բացառիկ հատորներ։
Եզրափակելով իր խոսքը՝ տիկին Ավանեսյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումները ԱԱԻ-ում կլինեն շարունակական։
Հետևելով օրվա խորհրդին, հանդիպման մասնակիցները մասնագիտական գրքեր են նվիրել Գիտաբժշկական գրադարանին: ԱԱԻ տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը շնորհակալություն է հայտնել տիկին Ավանեսյանին` հանդիպմանը մասնակցելու համար, և գրադարանին հանձնել ընտանեկան հավաքածուից մասնագիտական գրքեր՝ իր պապի և Լևոն Հովհաննիսյանի համատեղ հեղինակած թերապևտիկ բլոկի գրքեր, ինչպես նաև ԱԱԻ ամբիոնների համար արժեքավոր այլ գրքեր։
Հանդիպման ավարտին առողջապահության նախարարն ու ԱԱԻ տնօրենը գրադարանի բակում գիտելիքի ու դպրության խորհրդանշական ծառ տնկեցին:
19.02.2021 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ





